
էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր աշխատել են որոշակի տեխնիկական խափանումներով:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է: Աշխատանքներ են տարվում ՊԵԿ համակարգերի և այլ գերատեսչությունների միջև կապի վերականգման ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար: