Բաժիններ՝

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կստանա այլ երկրներում հումանիտար առաքելություններին մասնակցելու իրավասություն

ՀՀ կառավարությունը կքննարկի իր նախկին որոշումներից մեկում լրացում կատարելու հարցը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ին այլ երկրներում հումանիտար ականազերծման առաքելություններին մասնակցելու իրավասություն ընձեռելու նպատակով:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին վերապահված չէ այլ պետություններում հումանիտար ականազերծման առաքելություններին մասնակցությունը, սակայն Հայաստանի Հանրապետության միջազգային խաղաղապահ հումանիտար գործունեության ասպեկտում դիտարկվում է նաև ականային խնդիրը: Արդյունքում, կազմակերպությունը որպես ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 454-Ն որոշմամբ սահմանված ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ) հնարավորություն չունի մասնակից դառնալ միջազգային հումանիտար գործընթացներին:

Նախագիծն ընդունվելու դեպքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը, որպես ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման 2-րդ կետով ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ) ճանաչված կազմակերպություն՝ իրավասություն կստանա մասնակցելու այլ երկրներում հումանիտար ականազերծման առաքելություններին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս