Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» հետաքրքրվում են Դիբալայի տրանսֆերով

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է ամռանը փոխել ակումբը:

Թուրինցիները դեռևս չեն ստացել պաշտոնական առաջարկ 25-ամյա արգենտինացու վերաբերյալ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» տեղեկություն են հարցրել Դիբալայի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենթուսը» պատրաստ է դիտարկել Դիբալայի տեղափոխության վերաբերյալ առաջարկները:

Ըստ Calciomercato-ի տեղեկության, Իտալիայի չեմպիոնը բաց կթողնի ֆուտբոլիստին միայն այն ժամանակ, եթե ստանա նրա համար ավելի քան 100 մլն եվրո:

Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանի 27 խաղերում Դիբալան խփել է 5 գոլ և կատարել է 6 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031