 
                        ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է տարվա անցած ամիսների աշխատանքը
 
                                    ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մայիսի 7-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և հերթական զինվորական կոչումներով: Ռազմական ոստիկանության պետը շնորհավորել է անձնակազմին տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղ ծառայություն:
Ռազմական ոստիկանության անձնակազմը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՌՈ զոհված զինծառայողների հուշաքարի մոտ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        