ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։
Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով էր հանդես եկել:
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը: 8 թիմեր կվիճարկեն կիսաեզրափակչի 4 տոմսերը: Առաջին օրն իրար կհանդիպեն «Լիվերպուլ»-«Պորտու» և «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» զույգերը:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է լուրերը, որ կարող է նշանակվել Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Շիրակի մարզից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված սուբվենցիոն 55 ծրագրային հայտի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 336.3 մլն դրամ:
Կարելի է պնդել, որ պարտիզանական ջոկատների շտաբը լավ չաշխատեց, դրա համար էլ այս կրակոցները, ականների պայթյունները մնացին լոկ օդի տատանումներ՝ չստեղծելով անհրաժեշտ հող խոսքի ազատության հանդեպ պատժիչ ջոկատների մուտքի համար։
Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի ապրիլի 9-ի նիստում ֆակուլտետի դեկան է վերընտրվել Ալեքսան Բաղդասարյանը:
Գործարար Դավիթ Երեմյանը, ով հանդիսանում է «Երեմյան պրոջեքթ» ընկերության հիմնադիր տնօրենը և իր «Երևան պանդոկ» ռեստորանային ցանցի, «Շերեփի» ու «Լավաշ» ռեստորանների գործունեությամբ է զբաղվում, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին և հետևյալ կարծիքն է հայտնել.
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի բաց նամակին՝ քիչ առաջ Արմեն Աշոտյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել «Վեսթ Հեմի» հետ խաղում հաղթանակի մասին (2:0), որտեղ ինքը դարձավ դուբլի հեղինակ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 9-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստը:
Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերը շուտով կարտահանվեն Դանիա:
2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին:
«Գնացքը, որ Երևանից նստեց, գնաց Գյումրի, իր արա՞ծն էր, որ շենքերի բացումներին մասնակցում է, իր օրո՞ք է դրանց հիմնարկեքն արվել, ի՞նչ է արել։ Բա որ Հանրապետականն այդքան վատն է, ինչո՞ւ է գնում Բրյուսելում ու Ստրասբուրգում ՀՀԿ-ի արած գործի գլխին կանգնում՝ որպես թամադա, բավական չէ՞ խալխի սեղանի գլխին թամադա կանգնի»։
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։
«Այստեղ մի հետաքրքիր բան կա՝ ինչի՞ համար է այդ ամեն ինչը սկսվել: Եթե մենք հետ ենք գնում, ուրեմն բոլորի համար պետք է հետ գնանք: Իսկ բոլորի համար հետ չի գնացվել, և բոլորի համար քրեական գործեր չեն բացվում: Այդ դեպքում ինչո՞ւ է ընտրողական մոտեցում տեղի ունենում, կամ ինչո՞վ է դա պայմանավորված»
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին:
Արցախցի Միքայել Գրիգորյանը (Միշա) երգարվեստում իր առաջին քայլերը սկսել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթում ՝ չորս տարեկանից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են, որ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնեն միայն նվազագույնը մեկ տարի ծառայություն անցնելուց հետո:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի, ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Մնացականյանի և ծառայության պետի օգնական Արամ Սարգսյանի ուղեկցությամբ ապրիլի 8-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում էր:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցների կեսն Անգլիայից են, և պատահաբար չէ, որ խաղերից մեկը զուտ դասական անգլիական դիմակայություն է՝ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ապրիլի 5-ին այցելել է Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Institut National des Langues et Civilisations Orientales, INALCO), որտեղ հանդիպել է ինստիտուտի նորանշանակ նախագահ Ժան-Ֆրանսուա Հուշեի (Jean-François Huchet) հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի նվազ, իսկ չընդգրկվածներինը՝ ավելի երկար սահմանելու հնարավորությունը: