Բաժիններ՝

Նախարար Գրիգորյանը Կովկասի բնության հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը գոհունակությամբ նկատել է, որ CNF-ի հետ համագործակցությունն ավելի է ընդլայնվում և կրում ինստիտուցիոնալ բնույթ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ միջոցառումները Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) զարգացման գործընթացում արդյունավետ են, ինչը նպաստել է դրանց պահպանության մակարդակի էական բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԲՀՊՏ-ների կառավարման պլանների մշակման, մոնիթորինգի համակարգերի ուժեղացման ու կարողությունների զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը ու գործողությունները, դիտարկվել են համագործակցությունը նոր ուղղություններով համալրելու հնարավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս