Բաժիններ՝

Ալեքսանդր Տարխանովը մոտ է «Փյունիկ»-ը գլխավորելուն. մարզիչը հաստատել է լուրերը

Ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է լուրերը, որ կարող է նշանակվել Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: «Կարող եմ հաստատել տեղեկատվությունը, որ հնարավոր է գլխավորեմ «Փյունիկ»-ը: Դեռևս որևէ կոնկրետ բան չեմ ասել, այժմ գտնվում եմ Հայաստանի հեռու: Ես խոսել եմ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ, շատ լավ եմ նրան ճանաչում, մենք ունենք ընկերական հարաբերություններ: Ես իմ մարզչական կարիերան սկսել եմ Հայաստանում ու պատրաստ եմ վերադառնալ գլխավոր մարզչի պաշտոնին»,- այդ մասին Տարխանովը նշել է Sport24-ի հետ զրույցում:

Կարիերայի ընթացքում Տարխանովը գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետով»-ը, Գռոզնիի «Թերեք»-ը, Կրասնոդարի «Կուբան»-ը, մերձմոսկովյան «Խիմկի»-ն, Եկատերինբուրգի «Ուրալ»-ը: Մինչև վերջերս նա հանդիսանում էր «Ուրալ»-ի նախագահի խորհրդականը:

Մարզչական կարիերայի սկզբում Տարխանովը եղել է Աբովյանի «Կոտայք»-ի խորհրդատու-մարզիչը:

Հայտնի է, որ ընտանեկան հանգամանքների պատճառով Անդրեյ Տալալևը լքել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018 թվականի հունիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս