Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար

Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ: Հերթական դասընթացին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Մենք գիտենք, որ գործ ունենք ամենազգայուն խմբի՝ երեխաների հետ, և ձեր մասնագիտական որակների թարմացումն ու կատարելագործումը պետք է լինի ամենօրյա: Ես խնդրում եմ այս դասընթացների ժամանակ առավելագույնը վերցնել, ինչ տալիս են ձեզ, որպեսզի այն անվտանգությունը, որը մենք ուզում ենք տեսնել մեր մանկապարտեզներում, կարողանանք ունենալ»,- նշել է փոխքաղաքապետը:

«Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացին համայնքային բոլոր 160 մանկապարտեզների բուժքույրերը կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունների վերաբերյալ:

«Շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նում է. քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ ցանկացած նախաձեռնություն և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց կյանքի կոչմանը:

«Ծնողը, որ երեխային բերում է մանկապարտեզ, իր երեխայի անվտանգության առաջին երաշխավորը դուք եք, որովհետև նրանք վստահում են ձեզ: Սա մեր նախադպրոցական կրթության համար շատ կարևոր օղակ և շատ կարևոր տարր է, և ես կցանկանայի, որ վերապատրաստման այս դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները երբեք կիրառելու առիթ չունենայինք, բայց եթե անհրաժեշտություն լինի, կիրառեք և պատվով դուրս գաք մարտահրավերից»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:

Ապրիլի 2-ից մեկնարկած դասընթացները կշարունակվեն մինչև մայիսի 10-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար

Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Dienstag, 9. April 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս