ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հավանաբար չի միանա «Ռեալին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:
168.am-ը «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանից այսօր հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել առևտրի կենտրոնում, և արդյո՞ք ՊԵԿ աշխատակիցներն ինչ-որ բան հայտնաբերել են։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին արդեն տասներորդ անգամ պապիկ կդառնա: Թրամփի որդին՝ Էրիկը թվիթերի իր էջում հայտնել է, որ շուտով ինքն ու կինը՝ Լարան, երեխա են ունենալու:
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:
«Յուվենթուսի», «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում կհամաձայնի գլխավորել Միլանի «Ինտերը»:
Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երևանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:
Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Սահակյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս որևէ նորություն չունի Նորագավիթի մաքսատան այն աշխատակիցների ազատման վերաբերյալ, որոնք պետք է դիմում գրեին և աշխատանքից հեռացվեին ՀՀ վարչապետի հրահանգով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10։00-ից մինչև 18։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյանի, Սմբատ Զորավարի, Վերին Շենգավիթ 1-ին, 3-րդ փողոցների, Արշակունյաց 45-63, Մանթաշյան 1-51, Թադևոսյան 2-8, Արցախ 30-38 համարների ջրամատակարարումը.։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
«Մեկ շաբաթ է՝ զիբիլը տեղից չի շարժվում, հասել է արդեն փողոց: 4 բնակելի շենք կա, հարևանությամբ գտնվող սեփական տներերից էլ են աղբը բերում-լցնում այստեղ: Առաջ չորս աղբարկղ էր, երկուսը տարել են, քամի էլ որ անում է՝ լրիվ փողոցը աղբով է պատվում: Ախր այսպես չի կարելի: Արդեն առնետները վխտում են. էն օրը տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա, ավել կար, տվեցի գլխին՝ թռավ»,- ասաց Քանաքեռի 14 փողոցի 38/1 շենքի բնակիչներից մեկը:
«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ նրա շաքարային ցուցանիշը 7 էր, բարձրացել է 27: Գրիգորյանն այս պահին 110 միավոր ինսուլին է ստանում, որը մինչև կալանավորումը չի ստացել: Պաշտպանյալս ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք շարունակում են բարդանալ, սակայն միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է, որ առողջական վիճակը ինչ-որ չափով կայուն է պահում»,- նշեց պաշտպանը:
Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից:
YouTube տեսահոսթինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ապրիլի 10-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին:
Հայկ Ալումյանը ևս մեկ անգամ հերքեց մեղադրանքի կողմի այն պնդումը, թե 0038 հրամանով Երևանի նոր կայազոր է ստեղծվել՝ նշելով, որ այն մեկն է, ու եղել է միշտ, ու շեշտեց, որ դա տոտալ ապատեղեկատվության մի մասն էր։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատել է Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին «Միասին՝ հանուն Կատալոնիայի» իր քաղաքական ուժից մասնակցելու մտադրությունը:
«Լավ լուր ունեմ Եվրոպայից». Արմեն Աշոտյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 11-ին՝ ժամը 12:30֊ին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել եւ Եվրամիության (ԵՄ) բոլոր երկրներին է ուղարկել հանձնարարականներ ի դեպս առանց գործարքի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու:
Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։
Ապրիլի 10-ին, ժամը 13:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոր Զենլանդիայի խորհրդարանն ապրիլի 10-ին հավանություն է տվել մասնավոր կարգով բանակային նմուշի ավտոմատ եւ կիսաավտոմատ զենքի տիրելու գրեթե լիակատար արգելման մասին օրենքին՝ այդ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումից մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց:
«Պետական մարմնի որևէ աշխատակցի ազատելու հրամանի մեջ չի կարող արձանագրվել, որ վարչապետի հանձնարարությունը կատարելու համար այս կամ այն անձը պետք է ազատվի աշխատանքից»։
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում կատարված բնակարանային գողությունը, մեղադրանք է առաջադրվել երկու անձի: