Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրն դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չպարզաբանեց, թե ինչ իրեր են հայտնաբերվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում:
«Իրականությանը չի համապատասխանում. որևէ գործարք չի եղել, որևէ գործարքի առաջարկ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականայանն այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի այն ենթադրությանը, թե Ադյանը և մյուսները նախաքննական մարմնի հետ գործարքի մեջ են եղել։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան):
Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին:
«Ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղաջանյանից գոհ չլինեմ, դիջեյ լինելն ամո՞թ է, նա Մոնակոյի համալսարանն է ավարտել։ Իսկ Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներով նման բան չի եղել։ Ասում են` Հակոբ Արշակյանն ասել է՝ փետրվարի 30, վայ, ասել է՝ փետրվարի 30, դա վրիպակ է եղել»:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը:
«Պետական վերահսկողական ծառայությունից բացի, ԱԱԾ-ն նույնպես գործում է իմ ենթակայության տակ։ Երբ տեսնեմ ստուգումների անհրաժեշտություն, ԱԱԾ-ում կլինեն ստուգումներ։ Այս տարվա ընթացքում տեսնել եմ բազմաթիվ այլ անհրաժեշտություններ, բայց այնպես չէ, որ իմ տեսած բոլոր անհրաժեշտությունները կարողանում եմ միանգամից ապահովել, պետք չէ մոռանալ, որ ՊՎԾ-ն, ըստ էության, զրոյից ձևավորվող մարմին է և սրանից բխող հետևանքներով»։
«Վաղուց սովորություն է դարձել` հանրային կյանքում, դրա որևէ հատվածում կատարված քիչ թե շատ արմատական փոփոխությունը, կամ առանցքային շրջադարձը անվանել հեղափոխություն:
«Ես չեմ ուզում առհասարակ նման հայտարարություններ մեկնաբանել։ ՀՀ-ում 2018 թվականի ապրիլի հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու կամ սարքելու դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային նշանակությունը։ Այն մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով»։
Շրի Լանկայի իշխանությունները գիտեին, որ այդ կղզի-պետության որոշ քաղաքացիներ արտասահմանում կռվել են իսլամիստների կողմից, բայց նրանց կալանավորման համար իրավաբանական հնարավորություններ չեն եղել:
«Պետք է ձևավորվի էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղի կունենա էլեկտրաէներգիայի առքուվաճառք»,- ասաց Բաղրամյանը՝ նշելով, որ մինչև 2021 թ. հուլիս շուկայի մոդելը պետք է ընտրվի, և այն սկսի փորձնական կիրառվել։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:
«Նույնն էլ վերաբերում է նաև ԴԱՀԿ նախկին պետք Միհրան Պողոսյանին, նա էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել Հայաստանից։ Եթե նրանց այդ պարագայում ձերբակալեին, պետք է ասեիք՝ օրենք ենք խախտում։ Բայց ո՞ւր պետք է փախնեն, երկրագունդը կլոր է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Համաձայն սահմանված ժամանակացույցի, մարտի 25-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի մարտ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.2 տոկոս:
Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին ապրիլի 26-ին վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարումը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը:
Մայիսի կեսերին Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ՝ «Հայաստանի նախագահությունը՝ Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ արդեն հարցը քննարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, կդիմի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Արեն Պետունցը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ:
«Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, այսպես ասած՝ նույն վիճակում է գտնվում։ Այն կողմից կրակոցներ լինում են, բայց ոչ թիրախավորող, և վիճակը կայուն է»,- այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Մարտի 1-ի գործը քաղաքակա՞ն, թե իրավական գործընթաց է: Այս հարցի վերաբերյալ տարբեր կողմեր ունեն տարբեր տեսակետներ։ Մի բան պարզ է՝ քննությունը և դատավարությունը պետք է հարցերի տեղիք չտան։
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին:
Երբ այս 50.000 թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը՝ կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ սահմանապահների օրվա առթիվ այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն։
Արցախի հերոս Սամվել Բաբայանը շրջում է գյուղե-գյուղ, զրուցում ժողովրդի հետ: Անկեղծ զրույցների ենք ականատես լինում ու լինելու: