
Անդրե Չալըշըրըն դարձել է գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրն դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 5-րդ տուրում Չալըշըրի «Գյոթեբորգ»-ը արտագնա խաղում մրցել է «Կալմա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրըն թիմի մեկնարկային կազմում է եղել, մասնակցել ամբողջ խաղին և դարձել գոլի հեղինակ:
«Գյոթեբորգ»-ն այս տուրից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։