
«Պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ». Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում մի քանի լրատվականներ պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ:
Մեր թիմը, փաստեր ներկայացնելով, հերքել է այդ բոլոր սուտ լուրերը:
Այսօր հերթական լուրն է հրապարակվել, որում կրկին շոշափվում է իմ անունը:
Լրատվամիջոցը գրել է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փորձում է փոխել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը՝ շահարկելով իմ անունը:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը:
Ովքեր ծանոթ չեն օրենքին, մեկ պարզ օրինակ բերեմ՝ միտքս հասկանալի դարձնելու համար:
Ասենք, Տավուշի մարզում գործող գինու գործարանը չի կարող արտադրել «Արենի» անունով գինի, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ «Իջևան» բրենդով գինի: Այս օրենքը պաշտպանում է թե՛ սպառողների և թե՛ արտադրողների իրավունքները:
Լինելով խոսքի ազատության ջատագով՝ հերթական անգամ ցավ եմ ապրում, որ նման ապատեղեկատվություն տարածելով մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հեղինակազրկում են մամուլի և խոսքի ազատության դերը Հայաստանում»:
Վերջին շրջանում մի քանի լրատվականներ պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ:Մեր թիմը,…
Gepostet von Khachatur Sukiasyan am Freitag, 26. April 2019