Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին:
Ընդհանրապես մարդկանց ինչի՞ն է պետք տոնը, այն ի՞նչ է տալիս հասարակությանը: Տոնի խորհուրդը գալիս է հնագույն ավանդույթներից, այն մեր գենետիկ հիշողությունն է:
Թուրքական երկրորդ ներխուժմամբ և բնակչության զանգվածային ջարդերից հետո Նախիջևանի հայ բնակչությունը 1920 թվականին ստիպված էր անվերադարձ թողնել իր հայրենի օջախը:
«Հիմա, տեսեք, տեղի է ունեցել, այսպես կոչված՝ իշխանափոխություն։ Իրենք համառորեն ասում են՝ հեղափոխություն, սակայն հեղափոխության բաղկացուցիչներ մենք չենք նկատում»։
Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և Եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 312,6 մլն դրամ, որից 45%-ը բաժին է ընկել դրամային, 38%-ը` դոլարային, իսկ 17%-ը` եվրոյով պարտատոմսերին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել է ընդամենը մեկ րոպե:
Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային:
Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։
Զատկի տոնի նախաշեմին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 42 դատապարտյալների:
ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանախախտումների մեծ թվով դեպքեր են կասեցրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
«Իմ կարծիքով, ժամանակին պարոն նախագահի փաստաբաններն ուղղակի դա պետք է ներպետական ատյաններում վիճարկեին, որպեսզի փաստի վերաբերյալ վեճ լիներ։ Ցանկացած ձևով»։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, որով հայկական կողմը անդրադարձել էր Անկարայի կողմից բազմիցս շահարկվող արխիվների բացման կոչերին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Նյու Յորքում «Times» ամսագրի գալա միջոցառմանը հարձակվող Մոհամեդ Սալահի մասնակցությունը:
«Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել՝ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում և չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ավելին, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,- լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
#sutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն այսօր ամփոփեցին ավելի վաղ հայտարարած դրամահավաք-մրցույթի արդյունքները:
Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ:
Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի Մ-16 ֆուտբոլային հավաքականների հանդիպումը:
Կրեմլում դրական արձագանք է գտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից միջուկային զենքի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, բայց առայժմ տեղեկատվություն չկա այդ նախաձեռնության մանրամասների եւ բովանդակության վերաբերյալ:
«Սպայկա»-ն այս ընթացքում մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել և եթե չկարողանա գործունեությունը շարունակել՝ ընկերությունը կփակվի, այս տարվա հարկերը չեն վճարվի, աշխատողները կկորցնեն աշխատանքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սպայկա»-ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Բանանց» ֆուտբոլային ակումբին:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության են եկել Իրաքին եւ Լիբանանին՝ որպես դիտորդների, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձեւաչափի բանակցություններին:
Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի:
Դերասանուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը կկայանա ապրիլի 29-ին Փոքր թատրոնում, ավելի ուշ նրան կհուղարկավորեն Նովոդեւիչիե գերեզմանատանը:
«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կոչ է արել հասարակությանը՝ հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բողոքարկելու է դատարանի որոշումը, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով այն հարցին` բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումը, թե ոչ:
Վերաբացվեց Արդշինբանկի Արտաշատ մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում: Այստեղ առկա են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու և սպասարկումը առավել հարմարավետ կազմակերպելու համար:
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Մաաստրիխտ, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ։