Բաժիններ՝

Ռուսաստանը ողջունում է միջուկային զենքից հրաժարվելու Թրամփի կոչը

Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին: Ապրիլի 26-ին այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված 2020 թվականի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի երրորդ նստաշրջանի նախաշեմին։

«Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում եւ դրա աստիճանական փոխադրումն այն միջոցների հարթություն, որոնք կարող են կիրառվել մարտի դաշտում, նման հայտարարությունը կարելի է միայն ողջունել»,- ասել է ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը:

Ըստ որում Ռուսաստանն ուշադրությամբ ուսումնասիրում է ԱՄՆ-ի կողմից հնչող ազդանշանները Չինաստանի մասնակցությամբ միջուկային զինաթափման հնարավոր եռակողմ համաձայնագրի մասին, հավելել է Ռյաբկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930