ԱԺ-ում կանցկացվեն լսումներ՝ «ՀՀ նախագահությունը՝ Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով

Մայիսի կեսերին Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ՝ «Հայաստանի նախագահությունը՝ Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ արդեն հարցը քննարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, կդիմի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Շատ կարևոր է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահում է այս տարի»,- ասաց Մելքումյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի և Հայաստանի գործատուների հանրապետական միություն կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվելու։

Միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ պատրաստակամ են աջակցել խորհրդարանական հանձնաժողովին՝ օգտագործելով նաև իրենց կապերը ԵԱՏՄ-ում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930