«Ի՞նչ են արել, եթե բան են արել` կտանենք ու կդատենք». Վարչապետը Էդուարդ Աղաջանյանից և Արարատի մարզպետից դժգոհ չէ

«Ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղաջանյանից գոհ չլինեմ, դիջեյ լինելն ամո՞թ է, նա Մոնակոյի համալսարանն է ավարտել։ Իսկ Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներով նման բան չի եղել։ Ասում են` Հակոբ Արշակյանն ասել է՝ փետրվարի 30, վայ, ասել է՝ փետրվարի 30, դա վրիպակ է եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պրոֆեսիոնալ են Կառավարությունում իր նշանակած անձինք։

Վարչապետի խոսքով՝ պատրաստ է ամեն ինչ քննարկել, ի՞նչ են արել տվյալ մարդիկ, իսկ եթե արել են, ապա, ըստ վարչապետի` գոհի կամ դժգոհի խնդիր չէ, եթե բան անեն, ապա կտանեն ու կդատեն։

Նա նաև հավելեց, որ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետ է ընտրվել ազատ ու արդար ընտրությունների արդյունքում՝ մարզի բնակիչները նրան գնահատել են։

Զվարթ Խաչատրյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930