Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, ապրիլի 4-ի ժամը 21։00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
2016թ-ի ապրիլի 2-5-ը Ղարաբաղում մարտեր էին ընթանում։ Երկու կողմից ավելի քան 200 մարդ զոհվեց։ Ինչ տեղի ունեցավ՝ ռեպորտաժների և մեկնաբանությունների տեսքով:
Հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:
Կառավարությունը բավարարեց «Էսկո-ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա։
«Ներկայումս, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի նստել բանակցությունների Ստեփանակերտի հետ, ցավոք սրտի, նոր սրացում պետք է լինի։ Այսինքն՝ Բաքուն դրան ներկայումս չի գնա»։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանում այս տարի լինելու է հավելյալ 40 հազար տոննայի լոլիկի պահանջարկ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բարսելոնան» հուսով է, որ ամռանը ֆուտբոլիստների վաճառքից կստանա 250-300 մլն եվրո:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է անցյալ նոյեմբերին Գյուլակարակի անտառպետությունում և «Սևան» ազգային պարկում ապրիլի 1-ին կատարված ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտմասին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 4-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձախափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Որևէ ժողովրդավարական երկրում, սակայն, որևէ իշխանություն դրա դեմ չի պայքարում իրավապահ մարմինների միջոցով։ Այդպես վարվում են տոտալիտար պետությունները, ինչպես մեր ռազմավարական դաշնակից Ռուաստանը, որը սոցիալական ցանցերի ու մամուլի գրաքննության տասնյակ օրենքներ ունի։
«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:
«Յուվենթուսի» հարձակվող Մոյզե Քինի և թուրինյան ակումբի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի գործակալ Մինո Ռայոլան կիսվել է իտալական Սերիա Ա-ի 30-րդ տուրում «Կալյարիի» (2:0) հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին կարծիքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնք քարկոծմամբ մահապատիժ են ենթադրում ամուսնական դավաճանության եւ միասեռական կապերի համար:
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագիրը կյանքի կկոչվի այս տարվա ընթացքում:
Ադրբեջանի համար հրադադարն անհրաժեշտություն է, որպեսզի շինարարական աշխատանքներն առանց զոհերի կարողանա ավարտին հասցնել, որպեսզի ինժեներական, շինարարական գործընթացը չխաթարվի, և հանգիստ ավարտի իր նախաձեռնած աշխատանքները՝ ավելի քան 100 մետրանոց փոսային ճանապարհները, որի վտանգները հասկանալի են, եթե, Աստված մի արասցե՝ իրեն հարմար պահին պատերազմ վերսկսի։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 4-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
«Այս մասնատված վիճակն է, որ ինձ դժգոհություն ու ցավ է պատճառում, ես նկատում եմ, որ հերոսներին բաժանում են մարզերի ու մայրաքաղաքի միջև։ Ինչպե՞ս կարելի է նման բան անել, երբ բոլորը նույն գաղափարի համար են զոհվել, մեկին՝ շատ, մեկին՝ քիչ կամ ոչինչ, ինչպե՞ս կարելի է։ Լավ է, որ գոնե կան անհատներ, որոնք հիշում են մեր տղաների անունները»։
Կառավարությունը հաստատեց Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ապրիլի 4-ին կայացել է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիայի բացումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:
ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախքան օրակարգային հարցերի քննարկումն անդրադարձել է ավտոգազալցման կայաններում գազի թանկացման և սոցիալական նպաստների վճարման հարցերին:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հայտարարել է, որ ստեղծվել է Boeing 737 MAX ինքնաթիռների համակարգերի արդիականացման նկատմամբ վերահսկողության համատեղ հանձնախումբ:
Հայաստանում սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 7-ին:
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:
Հայաստանն անտարբեր չի մնացել ականների վտանգի իրազեկման և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային օրվա նկատմամբ:
«Դժվար է այս պարագայում խոսել դրական հեռանկարների մասին, քանի որ նույնիսկ իմ նշած ընդհանուր օրակարգը՝ բարենպաստ մթնոլորտի տեսքով, այս զսպող հայտարարություններով խաթարվելու է կամ գուցե խաթարվի, և այդ պարագայում այս հանդիպումների հեռանկարը կհայտնվի վտանգի տակ»: