Բաժիններ՝

«Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրն Արաս Օզբիլիսի հետ

Հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: Այդ մասին հաղորչդում է ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ էր հանդես գալիս Հոլանդիայում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին։

Այս շաբաթ, հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Օզբիլիսը ժամանակավորապես տեղափոխվել է «Վիլեմ Երկրորդի» երկրորդ թիմ։ Պատճառը միջադեպն է, որը տեղի էր ունեցել «Ֆորտունայի» դեմ խաղում (3:2)։ Օզբիլիսը հրաժարվել էր դուրս գալ փոխարինման։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Օզբիլիսը հոլանդական թիմի կազմում մասնակցել էր 18 հանդիպման, խփել երկու գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930