Բաժիններ՝

Թալինում հրդեհի ենթարկված տանը փրկարարները քաղաքացու դի են հայտնաբերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 4-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձախափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 17:38-ին:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, տան հյուրասենյակում հայտնաբերվել է Հ.Ե.-ի (ծնված 1930 թ.) դին:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս