Բաժիններ՝

ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն եվ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները նոր լաբորատորիա ունեն

Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ապրիլի 4-ին կայացել է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիայի բացումը: Այս մասին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Այսօր մեր ֆակուլտետի համար կարևոր օր է, քանի որ մենք մեծ գործի սկիզբ ենք դրել և հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,- նշեց Արթուր Սահակյանը և հավելեց. «Փորձը ցույց է տվել, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը հաջողված է»:

Դեկանը հայտնեց, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ում գործող IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը նշեց, որ նորաբաց լաբորատորիան «Webb fontaine» և «2Hz» ընկերությունների աջակցությամբ համալրվել է հագեցած 12 համակարգչով: «Այս համակարգիչներն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս աշխատել մեծ տվյալների հետ: Լաբորատորիան նպաստելու է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսուցման արդյունավետությանը: Այժմ վերոնշյալ մագիստրոսական ծրագիրն ունի 9 ուսանող»,- հավելեց նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս