Բաժիններ՝

«Չի կարելի լինել իտալացի և ռասիստ՝ միևնույն ժամանակ». Մինո Ռայոլա

«Յուվենթուսի» հարձակվող Մոյզե Քինի և թուրինյան ակումբի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի գործակալ Մինո Ռայոլան կիսվել է իտալական Սերիա Ա-ի 30-րդ տուրում «Կալյարիի» (2:0) հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին կարծիքով:

Հիշեցնենք, որ ամբողջ խաղի ընթացքում «Կալյարիի» որոշ երկրպագուներ վիրավորում էին Քինին և Մաթյուիդիին: 85-րդ րոպեին խփված գոլից հետո Քինը կանգնեց երկրպագուների նստարանների առջև և տարածեց ձեռքերը: Այս գործողությունն ավելի զայրացրեց երկրպագուներին, և վերջիններս սկսեցին սուլել ֆուտբոլիստին և ռասիստական վիրավորանքներ հնչեցնել նրա հասցեին: Այնուհետև Լեոնարդո Բոնուչին և Բլեզ Մաթյուիդին հեռացրին ֆուտբոլիստին տրիբունաների առջևից:

«Չի կարելի լինել իտալացի և ռասիստ միևնույն ժամանակ: Ես լիովին աջակցում եմ Բլեզին և Մոյզեին: Ինձ համար ռասիզմը տգիտության հոմանիշն է: Ոչ ոք չի կարող և չպետք է արդարացնի այն: Ես հպարտանում եմ իմ տղաներով և նրանց հետ եմ մինչև վերջ»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում ANSA-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930