Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են բանակ- եկեղեցի կապի անհրաժեշտությունը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը: