Բաժիններ՝

«Բարսելոնան» մտադիր է 300 մլն եվրո աշխատել ամառային տրանսֆերներից

«Բարսելոնան» հուսով է, որ ամռանը ֆուտբոլիստների վաճառքից կստանա 250-300 մլն եվրո: Ինչպես հաղորդում է ESPN-ը, ստացված եկամուտները կատալոնական ակումբը ցանկանում է ներդնել նոր տրանսֆերների մեջ:

Ամռանը թիմը մեծ գումարների դիմաց կարող են լքել Ֆիլիպե Կոուտինիոն, Սամուել Ումտիտին և Իվան Ռակիտիչը: Թիմից կհեռանան նաև այն ֆուտբոլիստները, որոնց Էրնեստո Վալվերդեն չի վստահում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն ստորագրել է «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին 75 մլն եվրոյի դիմաց:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, կատալոնացիները դիտարկում են Մաթեյս դե Լիգտին, Լուկա Յովիչին և Անտուան Գրիզմանին ստորագրելու տարբերակները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս