Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է Brexit-ի հետաձգում խնդրել` առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուց խուսափելու համար։
Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի նախկին մրցույթի եւ «Զորաշենի» պայմանագրի չեղարկումից հետո կրկին մրցույթ է եղել։ Հիշեցնենք` ժամանակին մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7-8 ընկերություն։ Ընդ որում՝ հաղթել է ոչ թե Դոն Պիպոյի անվան հետ կապվող «Ֆրեզանյուզը», այլ մի երրորդ ընկերություն:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Ազատման պատճառն իսկապես կոնֆլիկտն է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Դա Այվազյանն էլ չի թաքցնում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելելու է Արարատի մարզի Մասիս քաղաք, որտեղ հանդիպում է ունենալու խաղողագործների հետ: Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ խաղողագործները սպասում են, որ հանդիպման ժամանակ Ծառուկյանը կարող է հնչեցնել խաղողի մթերման գինը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ՄԱԿ-ի՝ պաշտպանության նախարարների խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում՝ Պենտագոնում:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությունը` հանդիպումները, դրան հաջորդած դիվանագիտական ու ռազմական ուղերձները, պարզապես արտահայտում են այն, թե որքան բարդ հակամարտություն է Ղարաբաղյան հիմնախնդիրը, և որքան տարբեր են կողմերի դիրքորոշումները միմյանցից»:
Apple կորպորացիան պլանավորում է 5,42 դյույմ էկրանով կոմպակտ iPhone-ը թողարկել 2020 թվականին:
Չինական հնամենի գավաթը, որը պատրաստվել է XV դարի սկզբին՝ Յունլեի ժամանակաշրջանում՝ Մինի գահատոհմի արշալույսին, ապրիլի 3-ին 4,3 միլիոն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում:
Ուզբեկստանում Բախշիի (բախշի ժողովրդական էպոսի ասացող) արվեստի միջազգային փառատոնի առթիվ, որը ապրիլի 5-ից մինչեւ 10-ն անցկացվելու է երկրի հարավային Սուրխանդարի մարզի լեռնային մասում, ստեղծել են աշխարհում ամենամեծ ձեռագործ մետաքսե սյուզանե-գորգը, որը տաջիկերենից թարգմանած նշանակում է «ասեղնագործ»։
Ֆիլիպինների մաքսատան աշխատակիցները 757 կենդանի մորմ է հայտնաբերել, որոնք երկիր են բերվել թխվածքաբլիթի եւ վարսակի շիլայի ինը տուփերում:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանն իր Instagram-ում մերկացված կրծքով լուսանկար է հրապարակել նոր նախագծի գործարկման առթիվ։
Տնային պայմաններում պատրաստեք խորոված՝ բանկայի մեջ:
Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը, որն այս տարա համար կազմել է TripAdvisor ագրեգատորն օգտատերերի գնահատումների հիման վրա։
Ձեր անձը ազդում է բացարձակապես ամեն ինչի վրա, ներառյալ՝ ընկերների ու թեկնածուների ընտրությունը, որոնց օգտին դուք քվեարկում եք քաղաքական ընտրությունների ժամանակ։ Սեփական անձի տիպը հասկանալը կարող է ձեզ պատմել ձեր ուժեղ ու թույլ կողմերի մասին ու ցույց տալ, թե ինչպիսին են ձեզ տեսնում շրջապատող մարդիկ։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հայկական լեռնաշխարհում վեմագիր արձանագրություններ են հայտնաբերվել, որոնք հարուստ տեղեկություններ են տալիս մեղվի մասին։ Արցախի Հադրութի շրջանի Ազոխի գյուղի դամբանաթմբերի պեղումների ժամանակ քարայրերից մեկում հայտնաբերվել են վայրի մեղրի որսով զբաղվող մարդկանց պատկերներ։
Դուք անհավանական խիզախ մարդ եք, և դա արտահայտվում է այն ամենում, ինչ դուք անում եք։ Դուք կարողանում եք հետաքրքրություն առաջացնել շրջապատի մարդկանց մոտ, և նրանք ուզում են անընդհատ գտնվել ձեզ հետ։ Հակառակ սեռին դուր է գալիս ձեր լավատեսությունը, ինչպես նաև այն, որ դուք միշտ նվիրում եք լավ տրամադրություն։
Տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որևէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն՝ զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաև՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում:
Այս պատմության մասին իմացվել է միանգամայն պատահականորեն: Նույնիսկ 12-ամյա Սյու Բինյանի մայրը չգիտեր, որ իր որդին ամեն օր օգնում է իր լավագույն ընկերոջը եւ նրան դպրոց տանում:
Շանհայի Hudong-Zhonghua նավաշինական ընկերությունը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար:
Crunchbase-ը ներկայացնում է 50 կին ձեռներեցների, ովքեր լուծում են խնդիրներ, և առաջարկում են նորարարական լուծումներ ամբողջ հասարակության համար։
Կառավարության գործունեությունն այդպես էլ բարի ցանկություններից այն կողմ չի անցնում։ Մինչ վարչապետը խոսում է իշխանափոխությունից հետո արձանագրվող աննախադեպ հաջողությունների մասին` մարդիկ դա չեն զգում իրենց առօրյայում։ Պատճառը ոչ թե այն է, որ չեն ցանկանում տեսնել այդ հաջողությունները, այլ, որ դրանք իրականում գրեթե չկան կամ այնպիսին չեն, ինչպիսին ներկայացվում են։
Երկրի բնակչության թվաքանակը 2019 թվականին կազմել է 7,7 միլիարդ, իսկ մինչեւ 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի:
Թվում էր, թե այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենանշանակալից զարգացումը պետք է լիներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին բանակցային հանդիպումը Արցախյան հակամարտության շուրջ: Սակայն, քանի որ այս բանակցություններում բեկում չգրանցվեց, մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ կարևոր հարցերի վրա:
ՀՀ Քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի» վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը:
«Քոչարյանին ամեն ինչում կարելի է մեղադրել, բայց ասել, որ նա թուլակամ է, որ Շիրխանյանը կամ այլ մարդ կարող էր մտնել ու այդպես խոսել, չեմ կարծում»։
Ռումինական ազգային ավիափոխադրող «Տարոմ» ավիաընկերությունն այսուհետ Բուխարեստ-Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթեր կիրականացնի։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ուղարկելու նպատակով գումարներ հավաքելու կասկածանքով Մոսկվայում տղամարդ է ձերբակալվել: