Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բացառել է կատալոնցի երեք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, թեկնածությունները Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որպես հեղափոխական թիմի ներկայացուցիչ, դժվարանում է 10 բալանոց սանդղակում գնահատել՝ իր թիմի առաջնորդ Փաշինյանի կառավարության աշխատանքը քանի միավոր արդյունք է տվել՝ մեկ տարի անց:
Նախորդ ուրբաթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պարտվեց դատարանում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարեց «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Թանդիլյանի:
Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձավ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածի:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:
«Այս իշխանության շատ մեծ պրոբլեմն այն է, որը ցույց տվեց նաև հենց Քաղաքացու օրը, որ շատերը չեն կարողանում դառնալ քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ: Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, որ ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնա լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանություններին»։
«Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է թիմի զարգացման պլանների մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 29–ին, դիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է թվով 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
Scandinavian Airlines (SAS) բազմազգ ավիաընկերությունը հարկադրված է եղել ապրիլի 29-ին եւ ապրիլի 30-ին Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի օդանավակայաններում 1213 չվերթ չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից մեկ այլ քաղաք տեղափոխելու մտադրության մասին:
«Չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումը կայացնելու է վարչապետը՝ օրենքով սահմանված կարգերի համաձայն»,- 168.am-ին հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին ժամանեց Հայաստան:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր:
Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային: Մեկնարկը տրվել է Ռուս-հայկական երիտասարդական միության կողմից՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ:
«Կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել, կրակը եղել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիսից Ոսկեպար հատվածում։ Փառք Աստծո, որ տուժածներ և վնասներ չկան»,- ասաց Ն. Սահակյանը։
«Քաղաքացու օրը ոտքով քայլեցի դեպի Մաշտոցի պողոտա, հասա մինչև Հանրապետության հրապարակ, հետ դարձա, փողոցները փակ էին, 5-6 տեղ համերգներ էին, երեխաներ էին ելույթ ունենում, և նույնիսկ երեխաների գեղեցիկ երգն ու պարը ոչ մի բան չփոխեց Երևանում. տոնի ոչ մի նշույլ: Իմ կարծիքով՝ երևանցին հիասթափված էր տված-չկատարված խոստումներից»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց փոփոխություններ է տեսնում համակարգային հարցերում, մինչդեռ տնտեսական առումով, ըստ նրա՝ խնդիրը շատ լուրջ է դրված։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: