Բաժիններ՝

ՀՀ ԱԳ նախարարն ու ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում հայկական կողմին ցուցաբերած աջակցությունը:

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է նման ձևաչափով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ համագործակցության առավել խորացման հեռանկարների ուղենշման և այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համատեքստում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետի երկարաձգման, միջուկային էներգետիկայի զարգացման, միջուկային անվտանգության հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930