Վան Դեյկը դարձավ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստը
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձավ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածի:
Վան Դեյկը տիտղոսի համար պայքարում թիկունքում թողեց Բեռնարդու Սիլվային, Սերխիո Ագուերոյին և Ռահիմ Սթերլինգին («Մանչեսթեր Սիթի»), «Չելսիի» խաղացող Էդեն Ազարին և իր ակումբակից Սադիո Մանեին:
2017/18 մրցաշրջանում այս մրցանակը ստացավ «Լիվերպուլի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մոհամեդ Սալահը: Եգիպտացին արդեն նշել է Հոլանդիայի պաշտպանի հաղթանակը: «Շնորհավորում եմ, մեծ տղա: Արժանի է»,- գրել է Մոն:
Բացի այդ, վան Դեյկը դարձավ առաջին պաշտպանը 2005 թվականից հետո, ով վերցրեց PFA-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Մինչև Վիրջիլը տիտղոսը նվաճել էր «Չելսիի» ավագ Ջոն Թերրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը