«Երևանցին հիասթափված էր տված-չկատարված խոստումներից». Գուրգեն Եղիազարյանը՝ Քաղաքացու օրվա մասին
«Քաղաքացու օրը ոտքով քայլեցի դեպի Մաշտոցի պողոտա, հասա մինչև Հանրապետության հրապարակ, հետ դարձա, փողոցները փակ էին, 5-6 տեղ համերգներ էին, երեխաներ էին ելույթ ունենում, և նույնիսկ երեխաների գեղեցիկ երգն ու պարը ոչ մի բան չփոխեց Երևանում. տոնի ոչ մի նշույլ: Իմ կարծիքով՝ երևանցին հիասթափված էր տված-չկատարված խոստումներից»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«ԱԺ ամբիոնից պարբերաբար խրոխտ ելույթներ էր ունենում, 50/50-ի մասին էլ բան չասեմ, բայց Սարգսյանի ամբողջ ընտանիքն առոք-բառոք արտասահմանում է: Էդքան ասեցի՝ Նիկոլ, Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, նրան անարգանքի սյունին ես գամել»,- հավելեց նա:
«Փաշինյանն առաջին հերթին պետք է իր խորհրդականներից ձերբազատվի. գիտենք՝ ովքե՞ր են նրանք ու ի՞նչ խորհուրդներ են տալիս իրենց ընկերների, բարեկամների վրա, լսի լուրջ մի քանի հոգու, որոնք կասեն, թե ինչպե՞ս պետք է երկրի ղեկավարը վարվի, ի՞նչ կարելի է անել և ի՞նչը չի կարելի ընդհանրապես անել: Այս մի տարվա մեջ ինչի որ հասել է՝ առոչինչ է: Ասում է՝ ամեն ինչ մարդկանց ուղեղում պետք է փոխվի, 800.000 ծույլերը պետք է սկսեն աշխատել:
Արցախի խնդրով էլ որ գնա բանակցությունների՝ պետք է ՀՀ քաղաքացին գրի, ստորագրի, թե ինչ պետք է խոսի: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ես եկել գահին բազմել: Խորոված են անում, ուտում, է հետո՞, ուրի՞շ: Ու այս վիճակում քանդում է Մշակույթի նախարարությունը: Գյուղատնտեսության նախարարության մասին էլ չեմ ասում: Ամեն ինչ է նույնը մնացել, նույնիսկ Քաղաքացու օրվա վերջում արվող հրավառությունը: Հիշենք, որ ՀՀԿ-ն ամեն ընտրությունից հետո պարտադիր այս հրավառությունն անում էր»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Կարապետյան