
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին ժամանեց Հայաստան:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ:
ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: