Բաժիններ՝

Ռուսաստանը զիջել է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում

Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտին:

Նշվում է, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չի հայտնվել պաշտպանության ծախսերի ցուցանիշով երկրների հնգյակում: 2018 թվականին Մոսկվան 3,5 տոկոսով պակասեցրել է ռազմական ծախսերը: Վարկանիշի առաջատարներն են դարձել ԱՄՆ-ը եւ Չինաստանը (համապատասխանաբար 649 եւ 250 միլիարդ դոլար): Նաեւ հնգյակ են մտել Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930