Բաժիններ՝

Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը

Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:

Աշնանը եւ ձմռանն անհրաժեշտ է ընդունել դիետիկ հավելումներ կամ օգտագործել ավելի շատ այնպիսի սննդամթերք, որոնց մեջ վիտամին D-ի պարունակությունը շատ է, հատկապես` կաթ, ձուկ:

Տարիքի հետ օրգանիզմի կողմից վիտամին D-ի սինթեզումը ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ ավելի պակասում է, հետեւաբար, տարեցներն այդ հիվանդությամբ հիվանդանալու ռիսկային խումբ են համարվում:

Ինչպես նկատել են ամերիկացի նյարդաբանները, 15-ամյա հետազոտությունների արդյունքում, հիվանդության զարգացումը զուտ կապված է եղել վիտամին D-ի պակասի հետ, որը ստացվում է արեւի ճառագայթների միջոցով:

Կարդացեք նաև

Մասնագետները բնականաբար դեռ վաղուց գիտեին, որ այն նորմայի մեջ է պահում ոսկրային հյուսվածքի վիճակը, կարգավորում է արյան ճնշումն ու ինսուլինի քանակը օրգանիզմում: Իսկ հիմա ապացուցվել է, որ վիտամինը դրական ներգործություն է ունենում նաեւ նյարդային համակարգի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930