Բաժիններ՝

Scandinavian Airlines-ը ավելի քան 1000 չվերթ է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

Scandinavian Airlines (SAS) բազմազգ ավիաընկերությունը հարկադրված է եղել ապրիլի 29-ին եւ ապրիլի 30-ին Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի օդանավակայաններում 1213 չվերթ չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով: Այդ մասին  հայտնել է Associated Press գործակալությունը:

Օդաչուների գործադուլը շարունակվում է արդեն չորս օր: Դրան մասնակցում է ավիաընկերության օդաչուների հաստիքակազմի ոչ թե լրիվ կազմը, այլ նրանցից մի քանիսը: Ակցիայի պատճառով ներքին եւ միջազգային ավիաչվերթների ցուցակը խախտվել է բոլոր երեք երկրներում:

Գործակալությունը նշում է, որ ապրիլի 29-ի եւ 30-ի գործադուլներով կխախտվեն շուրջ 110 հազար ուղեւորների պլանները:

Մարտից SAS Pilot Group արհմիությունը, որը ներկայացնում է ընկերության օդաչուների 95 տոկոսին, ընկերության հետ բանակցություններ է վարում աշխատավարձերի բարձրացման շուրջ:

Հերթական գործադուլը պայմանավորված Է այդ գործընթացի ձախողմամբ: SAS Pilot Group-ի գլխավոր տնօրեն Ռիկարդ Գուստաֆսոնը կոչ է արել օդաչուներին՝ դադարեցնել գործադուլը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Ըստ փորձագետների հաշվումների՝ օդաչուների գործադուլն օրական SAS-ի վրա նստում է 60-80 մլն շվեդական կրոն (6,3-8,4 մլն դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս