Բաժիններ՝

 «Ուզում ենք, որ «Արսենալը» դառնա լավագույն ակումբը Անգլիայում և աշխարհում». Էմերի

Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է թիմի զարգացման պլանների մասին:

«Ուզում ենք, որ «Արսենալը» դառնա լավագույն ակումբը Անգլիայում և աշխարհում, բայց դա երկարաժամկետ գործընթաց է: Երբեմն պետք է համբերատար լինել: Մենք ուզում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց նաև գիտենք, որ դրա համար ջանք և ժամանակ է պետք: Անգլիայում կան ևս 5 շատ ուժեղ թիմեր՝ լավ ֆուտբոլիստներով և շատ բարձր ցուցանիշներով:

ԱՊԼ-ն ամենաբարդ առաջնությունն է աշխարհում: Ոչ մի այլ երկրում չկա այսպիսի պայքար լավագույն քառյակում հայտնվելու և ՉԼ-ում խաղալու համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930