«Թույլ չտանք, որ մեր սիրտը վերածվի հայելու»
Արծաթի բարակ մի շերտ
– Ուսուցիչ, ի՞նչ եք մտածում փողի մասին, – մի օր հարցրեց մի պատանի իր ուսուցչին:
– Նայիր պատուհանից. ի՞նչ ես տեսնում, – ասաց ուսուցիչը:
– Տեսնում եմ մի կնոջ երեխայի հետ, երկու ձիեր, որոնք կառք են քաշում, և դեպի շուկա գնացող մի տղամարդու:
– Շատ լավ, իսկ հիմա նայիր հայելուն. ի՞նչ ես տեսնում:
– Հասկանալի է, որ ինքս ինձ եմ տեսնում:
Դե, հիմա ինքդ դատիր: Պատուհանն ապակի է, հայելին՝ նույնպես: Բավական է ապակու վրա արծաթի բարակ մի շերտ, և մարդը տեսնում է միայն իր անձը:
Մեր շուրջը շատ մարդիկ կան, ովքեր իրենց պատուհանների ապակիները փոխարինել են հայելով: Նրանք կարծում են, թե դեպի դուրս են նայում, սակայն տեսնում են միայն իրենք իրենց:
Թույլ չտանք, որ մեր սիրտը վերածվի հայելու:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը