Բաժիններ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը մանրամասն ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման, դատավորների նշանակման ընթացակարգերը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, ինչպես նաև դատական համակարգում նախատեսված համալիր բարեփոխումները։ Խորհրդի նախագահն անդրադարձել է հյուրերին հետաքրքրող մի շարք այլ հարցերի ևս։

Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930