Բաժիններ՝

Հարավային Կորեան զբոսաշրջիկների համար բացում է ԿԺԴՀ-ի հետ սահմանի Անվտանգության միացյալ գոտին

Կորեայի Հանրապետության իշխանությունները մայիսի 1-ից կապահովեն զբոսաշրջիկների մուտքը Անվտանգության միացյալ գոտի ԿԺԴՀ-ի հետ սահմանի Փանմունջոմ վայրում: Ապրիլի 29-ին այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Այդ տուրիստական ուղղությունը կողմնակի անձանց այցելության համար փակվել էր 2018 թվականի հոկտեմբերից, երբ Հյուսիսը եւ Հարավն այնտեղ կատարում էին ականազերծման եւ պահպանության երկու տասնյակ կետերի քանդման աշխատանքներ՝ սեպտեմբերին ստորագրված՝ ռազմական լարվածության նվազեցման համաձայնություններին համապատասխան:

Այն ժամանակ կորեական երկու պետություններն սկզբնապես համաձայնության էին եկել վերագործարկելու Փանմունջոմ շրջագայությունների ծրագրերը եւ այցելուներին թույլատրել ազատորեն տեղաշարժվել սահմանի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային կողմերում: Սակայն Սեուլը, Փհենյանը եւ Վաշինգտոնն առայժմ չեն կարողացել համաձանեցնել բոլոր մանրամասները, ուստիեւ զբոսաշրջիկներին կթույլատրվի գտնվել սոսկ այն կողմում, որը համատեղ վերահսկում են հարավկորեացի եւ ամերիկացի զինվորականները:

«Առաջին միջկորեական գագաթնաժողովի տարեդարձի առթիվ կառավարությունը քաղաքացիների այցելության համար Անվտանգության միացյալ գոտու հարավային մասը կբացի սկսած մայիսի 1-ից»,- նշում է նախարարո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս