
«Արդեն այս շաբաթ սկսում ենք առարկայական կոնկրետ ծրագրի իրականացման աշխատանքներ». Էրիկ Գրիգորյանը գոհ է Պեկին իր այցի արդյունքներից

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առավել քան գոհ է Պեկին իր այցի արդյունքներից, որտեղ մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին։
«Այցի արդյունքներից առավել քան գոհ եմ, քանի որ արդեն այս շաբաթ սկսում ենք առարկայական կոնկրետ ծրագրի իրականացման աշխատանքներ»,- 168.am-ին ասաց Է.Գրիգորյանը։
Ըստ նրա՝ համաժողովում ՀՀ-ի համար մի քանի կարևոր հարցեր կային, որոնց մի մասը վերաբերում է ընդհանուր գոտի և ճանապարհի բնապահպանական կոալիցիային, որին ՀՀ-ն միացել է. «Բացմանը մի քանի երկիր է ելույթ ունեցել, այդ թվում՝ Հայաստանը։ Կարևոր է Չինաստանի հետ բնապահանական ոլորտի համագործակցությունը, անտառների մասով համագործակցությունը»։