Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության պետի և Ղազախսատանի ՆԳ նախարարի առաջին տեղակալները քննարկել են գործընկերության խորացման հարցեր

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևին և ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալիբեկ Կենիսպաևին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել հայ և ղազախ իրավապահների համագործակցության մակարդակը, դիտարկել գործընկերության խորացման հնարավորությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում և երկուստեք հավանություն տվել այդ ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու առարկայական հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարության փոխգործակցության դաշտում գտնվող այլ հարցեր ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930