
Շոտլանդուհին վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ է շահել և հոգնել է անգործությունից

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի բնակչուհին, որը վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ (1,3 մլն դոլար) է շահել, հոգնել է անգործությունից եւ որոշել է աշխատանքի տեղավորվել: Այդ մասին նա գրել է իր Twitter-օգտահաշվում:
Ջեյն Փարքը խոշոր ջեքփոթը շահել է 17 տարեկանում, երբ առաջին անգամ վիճակախաղի տոմս է գնել: Աղջիկն սկսել է փողերը ծախսել թանկարժեք ավտոմեքենաների, ճանապարհորդությունների, պլաստիկ վիրահատությունների եւ անշարժ գույքի վրա: Չորս տարի անց շոտլանդուհին գանգատվել է, որ իրեն ձանձրացրել են հայտնի դիզայներների հագուստները եւ թանկարժեք առողջարաններում հանգստանալը:
23-ամյա Փարքը խոստովանել է, որ իր համար տաղտկալի է դարձել անգործությունը: «Ես եւ Քլոեն (Փարքի ընկերուհին) այնպես հոգնել ենք ոչինչ չանելուց, որ մտածում ենք աշխատանքի տեղավորվել»,- նշել է նա: