
«Լիոնը» Վենգերին առաջարկել է գլխավորել ակումբը

Մեծ ֆրանսիացին մոտ է հայրենի երկիր վերադառնալուն:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջարկ է ստացել գլխավորելու ֆրանսիական «Լիոնը»:
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Առյուծների» ղեկավարությունը ցանկանում է փոխարինել նրանով մրցաշրջանի ավարտից հետո հեռացող Բրունո Ժենեզյոյին և արդեն կապվել է ֆրանսիացի մասնագետի հետ:
«Լիոնը» գտնվում է Ֆրանսիայի առաջնության 3-րդ հրոիզոնականում՝ հետ մնալով ՊՍԺ-ից 22 միավորով: Չեմպիոնների լիգայում ֆրանսիացիները դուրս մնացին 1/8 եզրափակչից՝ պարտվելով «Բարսելոնային»:
Վենգերը գլխավորել է «Արսենալը» 22 տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը