Բաժիններ՝

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, կողմերը քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արտակ Բեգլարյանը նախագահ Սարգսյանին հարկիճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930