ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ֆեյքերի հետ կապված իր հայտարարությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում Վարչապետը նշեց, որ պատասխանատվության են ենթարկվելու այն ֆեյքերը, որոնք ազգամիջյան ատելության ու բռնության քարոզ են անում:
Ապրիլի 9-ին, ժամը 08:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սպայկա» ընկերության կողմից պետական բյուջե չվճարած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրքի և հարկի չափն, ըստ կանխատեսումների, կարող է ավելանալ:
Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը, առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները եւ հարկադրական բուժզննության ենթարկել նրան։
Հայկական աժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին, ժամը 12:00-ից 18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային Ժողովի դահլիճում` Ապրիլի 5-ին տրանսգենդերների ելույթին:
Երիտասարդ ընտանիքների համար ավտոմեքենան այլևս ճոխություն չպետք է լինի, կարևորելով այս գաղափարը և ավտոմեքենայի առկայության անհարժեշտությունը՝ ՄՈԳՈ-ն սկսում է աննախադեպ վարկավորում՝ մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին:
«Ոչ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն: Դա Եվրոպայում է, իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարևոր է, քան այդ ամեն ինչը, որ դուք բերում եք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով տրանսգենդերի հետ կապված միջադեպի մասին և պատասխանելով հարցին, թե արդյոք բոլոր մարդիկ հավասա՞ր իրավունքներ չունեն:
Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին:
168.am-ի տեղեկություններով, ինչպես նաև նախօրեին Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հայտարարության համաձայն, առաջիկայում Հայաստանը վավերացնելու է Ստամբուլի կոնվենցիան, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ինչպես նաև խտրականության դեմ մի քանի օրենքներ, որոնք ԵՄ-ի իմպերատիվ պահանջն են, և ՀՀ կառավարությունը խոստացել է մինչև մայիս դրանք վավերացնել։
Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքեցին, թե պետհամարանիշների թիթեղները սպառվել են, և իրենց նոր պետհամարանիշ չեն տալիս: Նիկոլ Փաշինյանը անմիջապես զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և տեղեկացավ, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ:
«Մենք, իհարկե, ծանոթ ենք վարչապետի հայտարարությանը, բայց կարծում ենք, որ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ ամբողջապես վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային միգուցե, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի»
«Հասկանու՞մ եք` «քուչի» բառապաշարը Փաշինյանին վատ խմբագրից ավելի առաջ չի տարել: Նա այդ բառապաշարով և ուժի սպառնալիքով փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք, ըստ էության, կարող են անգամ ֆեյք ունենալ: Տարակուսելի եմ համարում նաև փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է մանիպուլյացիայից: Դա նույնն է, թե «սուտլիկ որսկանը» զարմանա և բողոքի ստից ու կեղծիքից: Վարչապետը մանիպուլյացիայի, ստի, ֆեյք քաղաքական գործչի ամենամեծ արտացոլումն է, ամենամեծ ու փաստացի գործնական օրինակը»:
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլիա Շուշանյանին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 295 դեպք, որից 137-ը՝ արտակարգ:
Ապրիլի 9-ին, ժամը 01:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և վնասել «Երևանի էլ.տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող մալուխներ, ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ է համարել:
Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։
Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին:
Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված Է նախորդ օրը քննարկված մի քանի օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:
Ապրիլի 8-ին, ժամը 10.10-ին, Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Եթե նա մոնոպոլիստ չլիներ, այսպիսի բան չէր անի, չէ՞: Նա ասում է՝ ես մթերումը դադարեցնում եմ: Դա լիովին անհասկանալի է: Եթե նա կասկածվեր այլ հանցագործության մեջ, մթերումները կրկին պետք է դադարեցվեի՞ն: Պատկերացրեք՝ ամեն մի մոնոպոլիստ վեր կենա ու ասի՝ եթե հարկերից խուսափեմ, ու ինձ վրա քրեական գործ հարուցեք, գործունեությունս կդադարեցնեմ: Դա կոչվում է սաբոտաժ պետության դեմ: Սա-բո-տաժ»:
Կանադայի Նյու Բրանսուիքի եւ Նոր Շոտլանդիայի նահանգներում ձյան առատ տեղումները հանգեցրել են օդանավակայանների աշխատանքի խախտման:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ահաբեկիչ է համարում Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիին:
Երևանի քաղաքապետարանը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման համար քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլեւս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին եւ մերձավոր մարդկանց։
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը։