
«Զինծառայողներն զոհաբերեցին իրենց կյանքը, որպեսզի պաշտպանեն մեզ». Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
Ապրիլի 8-ին Աֆղանստանի Բաղրամում ռազմաօդային ուժերի հենակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է չորս ամերիկացի: Նրանց թվում եղել են երեք զինծառայողներ եւ մեկ պայմանագրային աշխատող:
«Ես դատապարտում եմ այդ նողկալի ահաբեկչական գործողությունը: ԱՄՆ-ի զինծառայողներն Աֆղանստանում զոհաբերեցին իրենց կյանքը, որպեսզի պաշտպանեն մեզ, եւ ոչ մի վախկոտ ահաբեկչական գործողություն չի խանգարի խաղաղության հասնելու՝ մեր ջանքերին»,- գրել է Փոմպեոն Twitter-ում:
Պենտագոնի քաղաքականության համաձայն՝ զոհվածների անունները կհրապարակվեն ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ կտեղեկացնեն նրանց հարազատներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: