
Կանխատեսվում է, որ «Սպայկա»-ի պետբյուջե չվճարած գումարի չափը կարող է ավելանալ. Նիկոլ Փաշինյան

«Սպայկա» ընկերության կողմից պետական բյուջե չվճարած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրքի և հարկի չափն, ըստ կանխատեսումների, կարող է ավելանալ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին 7 մլրդ է մեղադրանքը: Այդքան գումարով կարելի է 10%-ով բարձրացնել ուսուցիչների մեկ տարվա աշխատավարձը: Կանխատեսումն այն է, որ այդ թիվը դառնալու է 14, 25, 30 մլրդ, և բացվելու է մի մեծ կոռուպցիոն շղթա»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատկան մարմիններին հանձնարարել է գործը քննել այնպես, որպեսզի չխաթարվի ընկերության բնականոն գործունեությունը: