Նույնքան թանկ էր մեզ համար ձեր աջակցությունն ու նվիրվածությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը: Իսկապես, արժևորում ենք ձեր համերաշխությունը սիրո և հանդուրժողականության մթնոլորտում իրականացված ու մեր բոլորի կողմից երկար սպասված հեղափոխությանը։ Դրա հաջողությունը նաև մեր կուռ միասնության արդյունքն է:
Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 50-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ:
«Այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում ա ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը»:
Իսրայելում ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) սկսվել են խորհրդարանական ընտրությունները:
Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ 4 ավտոմեքենայի մասնակցությամբ:
Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք։
Նա ձեռքով սրբեց պատն ու կրկին դժգոհեց՝ նկատելով, որ այն շատ կեղտոտ է ու երկար ժամանակ չի մաքրվել:
Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
«Փաստ» թերթը գրում է. «Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա՝ տենց էլ աշխատանքը… ինքն ավելի բարձր է կանգնած, քանի դրոշը: Նույնիսկ նստած ժամանակ ինքն ավելի բարձր ա, քան դրոշը: Էդ ա իրա ընկալումը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակը, տենա դրոշը կեղտոտ գցած ա անկյունում…»:
Միացյալ Նահանգները գնաց աննախադեպ քայլի. «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ խիտ գրաֆիկով է անցնում՝ բազմաթիվ հանդիպումներ, հարցազրույցներ, գալա-համերգ, ընթրիքներ, երեկ էլ «Ալեքս» թատրոնում հարցուպատասխան։ Մեզ հաղորդեցին, որ նրան տեսնելու ցանկություն ունեցողներն այնքան շատ են, որ համայնքի հետ հանդիպումները մի քանի անգամ ավելացվել են։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի՝ պահանջելով բռնագանձել 3 միլիոն դրամ:
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ և նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների թիվ մեկ թեման դարձել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարն, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչեւ ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հնարավոր է, անհատական պահպանություն տրամադրվի: Դրա պատճառը նրա հասցեին սոցիալական ցանցերում հնչող սպառնալիքներն են, այդ թվում՝ նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հրապարակային կոչերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նախագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Պզոն որոշել է աղջկա հարսանիքը կազմակերպել չափազանց ներկայացուցչական՝ դրան հրավիրելով գողական եւ մերձգողական համայնքի առավել հեղինակավոր դեմքերին: Ըստ մեր աղբյուրի՝ միայն ԱՄՆ-ից երեք հարյուր հրավիրյալ է մասնակցելու:
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ԾԻԳ-երի թեմային՝ նշելով, որ դրանք ավելորդ կառույցներ են եւ որ երկիրը չի կարող շարժվել «ծիգիզմի», «պոակիզմի» եւ «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ: Ավելին, վարչապետը նշել էր, թե «վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել:
«Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ էներգակիրների գները»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը ճիշտ է ասում. նա, հեղափոխական էյֆորիայից գլուխը կորցրած, Արցախյան բանակցությունները սկսեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից։
Ապրիլի 1-ից 7-ը Երևանի ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 186 մեքենա