Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Անանյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ… Ու բոլորը էյֆորիայի մեջ են»:
«Եթե մենք խոսում ենք մի երևույթի մասին, ինչը հարկային պարտավորությունները պատշաճ ձևով կատարելն է, և հարկային պարտավորությունների չկատարման դեպքում, երբ դա բացահայտվում է, ինչ-ինչ սուբյեկտներ ասում են՝ մենք կդադարեցնենք մեր գործունեությունը, այո՛, սա շանտաժ է և առնվազն անազնիվ վարգածիք բոլոր այն պատշաճ հարկ վճարողների նկատմամբ, որոնք այդ շուկաներում գործում են և իրենց ձևով պատշաճ հարկեր են վճարում»:
Ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մոսկվայի Կինոյի տանն ավարտվել է ռեժիսոր Գեորգի Դանելիային հրաժեշտի արարողությունը, որին ներկա գտնվող երկրպագուներն ու գործընկերները դագաղն ուղեկցել են երկարատեւ ծափահարություններով եւ «Բրավո» բացականչություններով:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ:
ՊԵԿ-ը առավտյան ժամը 10:30-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: ՊԵԿ-ի նման որոշումը պայմանավորված է ահազանգով, որի համաձայն՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:
Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ երջանիկ է «Լիվերպուլում» և չի պատրաստվում հեռանալ ակումբից:
«Ովքեր հարց են բարձրացնում Լիլիթ Մարտիրոսյանի մարդ լինել-չլինելու վերաբերյալ, այդ մարդիկ են ավելի շատ վիրավորում նրան, իհարկե, սա վիրավորական է։ Իհարկե, նա մարդ է, նրա մարդ լինելը որևէ մեկը չի վիճարկում, սակայն սա չի նշանակում, որ նա իրավունք ունի այլ օրակարգի անվան տակ մտնել խորհրդարան և խոսել բոլորովին այլ օրակարգից, ասել, որ իրենք պարտմություն են կերտում»։
Կալիֆոռնիայի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սուոլուելը հայտարարել է 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Երբ փաստաբանին իր գործունեության համար սոցցանցերում սպառնում են, հայհոյում, որովհետև նա պաշտպանում է մարդկանց, ում իրենք մեղավոր են նշանակել, սա կայացած քաղաքացու մասին վառ ապացույցը չէ:
Սույն թվականի ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանության պետի տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը «Գրոմադսկե» հեռուստաալիքում կայացած զրույցի ընթացքում գնահատական է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ պատմել, թե ինչու է իր որդին գնացել քաղաքականություն:
Ալժիրի խորհրդարանը, որն ապրիլի 9-ին ընդլայնված հատուկ նիստ է անցկացնում Ժողովրդական ժողովի (ստորին պալատի) եւ Ազգերի խորհրդի (վերին պալատի) ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել է, որ Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա երկրի նախագահի պաշտոնը հայտարարված է թափուր:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին:
«Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն է` կանանց և տղամարդկանց աշխատանքային իրավունքները պետք է հավասար լինեն` ինչպես թղթի վրա, այնպես էլ՝ իրականում»,- ասաց Ռուբինյանը:
«Կարմիր սատանաների» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը, ով այժմ «Այաքսի» տեխնիկական տնօրենն է, հայտարարել է, որ կարող է պաշտոն զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«ԵԿՄ համագումարին գրեթե ոչինչ չէր փոխվել, կազմը՝ օլիգարխիկ համակարգով, կառավարության ներկայացուցիչներով»,- այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):
Վրաստանում ապրիլի 9-ին նշվում է Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտի ընդունման եւ Ազգային միասնության, քաղաքացիական հաշտության եւ հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի օրը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակը՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ի վաղաժամկետ ընտրություններում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանն ապրիլի 9-ին ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեսահոլովակ է պատրաստել, որում ներկայացրել է դեսպան Լին Թրեյսիի հայաստանյան գործունեության առաջնահերթությունները:
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան է հրավիրվել հարցաքննության: Նա վկայի կարգավիճակ ունի:
Ոստիկանության դրոշն է եղել. մաքսատան աշխատակիցը՝ Փաշինյանի բարկանալու մասին. news.am
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՍՊ ընկերության գրասենյակից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։