
ԱԺ նիստը՝ ուղիղ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված Է նախորդ օրը քննարկված մի քանի օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:
Օրակարգում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:
Օրակարգում ընդգրկված են նաև «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները: