Բաժիններ՝

Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում. razm.info

Razm.info. Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Նշվում է, որ ուղղաթիռները մարտական կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները, ինչպես նաև իրականացրել են պատերազմական տարբեր իրավիճակներում բոլոր ստորաբաժանումներին օդային կրակի աջակցության վարժանքներ։

Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերում երևում են վարժանքներին մասնակցող Մի–24Պ և Մի-35 հարվածային ուղղաթիռները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս