Բաժիններ՝

Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին՝ ՄՈԳՈ վարկային կազմակերպության կողմից

Երիտասարդ ընտանիքների համար ավտոմեքենան այլևս ճոխություն չպետք է լինի, կարևորելով այս գաղափարը և ավտոմեքենայի առկայության անհարժեշտությունը՝ ՄՈԳՈ-ն սկսում է աննախադեպ վարկավորում՝ մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին:

Ավտոմեքենայի բացակայությունը նոր կազմավորված ընտանիքի բազմաթիվ խնդիրներից մեկն է, ինչը ժամանակակից կյանքի ռիթմի՝ ընտանիքի անդամների և երեխաների առօրյաի ու զբաղվածության պայմաններում բերում է բազմաթիվ անհարմարությունների։ Ուստի Մոգոն, լինելով Հայաստանում ավտովարկավորման առաջատարներից, այս հարցին մոտեցել է, ոչ թե շահույթ հետապնդող կազմակերպության դիրքորոշմամբ, այլ իր՝  ավտոմեքենան առավելագույնս հասանելի դարձնելու առաքելության  իրականացման մղումով։

Ցանկացած տարեթվի և մակնիշի ավտոմեքենա կարող է մեկ օրում դառնալ հաճախորդինը՝ ընդամենը 10% կանխավճարով, տարեկան 18% տոկոսադրույքով, առանց ամսական սպասարկման վճարների, առանց ապահովագրության և գնահատման պահանջի:

Ուսումնասիրելով ավտովարկավորման շուկան՝ կարելի է մատնանշել երիտասարդ ընտանիքների առջև ծառացած խնդիրներից ամենաակնառուն՝ պահանջվող մեծ կանխավճարը։ Այս է պատճառը, որ ՄՈԳՈ-ն սահմանել է երկրորդային շուկայից մեքենայի ձեռքբերման համար աննախադեպ՝ 10% կանխավճար, որը հաշվարկվում է ոչ թե մեքենայի լիկվիդացիոն գնից այլ, մեքենայի շուկայական արժեքից։

Առաջարկի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՄՈԳՈ ՈՒՎԿ պաշտոնական կայք ՝ www.mogo.am, կամ զանգահարել 012 700 700

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս