
Խոշոր վթար «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ

Ապրիլի 9-ին, ժամը 08:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ն.Կ.), «Lada 2115» (վարորդ՝ Ն.Մ.), «Infiniti FX35» (վարորդ՝ Ռ.Պ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Գ.Խ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն.Կ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան: